Իրանի ԱԳ նախարար Զարիֆն ու ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Մոգերինին քննարկել են Սիրիայի իրավիճակը
Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինին և Իրանի Արտաքինգործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև իրանաեվրոպական հարաբերությունները։ Այդ մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
Նշենք, որ Ֆ. Մոգերինին Իրան է ժամանել այսօր, որտեղից ուղևորվելու է Էր-Ռիադ՝ քննարկելու համար սիրիական հակամարտությունը, իրավիճակից դուրս գալու ելքերը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին չէր բացառել, որ Թեհրան կատարելիք այցի ընթացքում Մոգերինին կարող է հանդիպել Իրանի նախագա Հասան Ռուհանիի հետ։