211652_close_icon

Իրանի արտգործնախարար Զարիֆն այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ

views-count1399 դիտում article-date 10:35 17-08-2015
Մոսկվայում այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կընդունի իրանցի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են անցկացնելու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ, որոնց հիմքում ընկած կլինի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը: Տեղի կունենա կարծիքների փոխանակում տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների վերաբերյալ՝ ներառյալ, Սիրիայի պատերազմը:

Նմանատիպ նյութեր