211652_close_icon
views-count20959 դիտում article-date 09:03 29-10-2016

Արագածոտնի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է թույլ մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի ողջ տարածքում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր