211652_close_icon
views-count12608 դիտում article-date 23:32 28-10-2016

Ինչպե՞ս խնայել 21-րդ դարում

Երբ ես երիտասարդ էի, մտածում էի, որ գլխավորը փողն է: Այժմ ես 70 տարեկան եմ և հասկանում եմ, որ չէի սխալվում: [b]Ջիմ Ռոն[/b] 21-րդ դարում քննարկվող ամենաարդիական թեմաներից են խնայողություններն ու ներդրումները, սակայն քչերն են տիրապետում սեփական բյուջեի կառավարման արվեստին: Ստորև ներկայացնում ենք 10 խորհուրդ, թե ինչպես կարելի է խնայել. 1. Երբեք խանութ մի՛ գնացեք առանց ցուցակի: Նախապես որոշված ապրանքային անվանացանկը հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ գնումներից՝ հատկապես կանանց պարագայում: 2. Հրաժարվե՛ք յուրաքանչյուր տեսակի վարկից: Դա կհանգեցնի միայն ավելորդ ծախսերի: 3. Սովորե՛ք բոլոր վճարումները կատարել կանխիկ փողով: Կանխիկ փողի բացակայությունը գրպանում առավել նկատելի է: 4. Երբեք մի՛ գնեք ապրանքներ, երբ քաղցած եք: Դատարկ ստամոքսը կստիպի Ձեզ գնել կրկնակի շատ ապրանքներ: 5. Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որտեղ եք պահելու խնայված գումարը, ապա ամենայն հավանականությամբ Դուք այն կծախսեք: Առանց նպատակի գումար խնայելը բավականին բարդ է: Պետք է հստակ իմանաք, որտեղ ներդնել: 6. Մի՛ շարժվեք առաջատար ընկերությունների թելադրանքով: Խոսքը հատկապես կորպորացիաների մասին է, որոնց ապրանքանիշը մարդկանց հոգեբանության վրա առավել մեծ ազդեցություն է թողնում: 7. Եթե Ձեզ մոտ առաջանում է մեծ ցանկություն՝ ինչ-որ բան գնել,ապա սպասեք մինչև «առավոտ»: Ապրանքը գնեք միայն այն դեպքում, երբ առավոտյան դեռ ցանկություն ունեք: 8. Սովորություն դարձրեք ոչինչ չգնել աշխատավարձ ստանալու օրը: Հոգեբանների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ օրը Դուք Ձեզ հարուստ եք զգում և կյանքին նայում եք վարդագույն ակնոցներով ՝ գնելով հաճախ այն, ինչն անհրաժեշտ չէ: 9. Մի՛ հրապուրվեք գայթակղիչ գովազդներով և «անհավանական» զեղչերով: Հատկապես Հայաստանում խորամանկությունները շատ-շատ են: Առավել նախընտրելի կլիներ կուպոնների առկայությունը: 10. Իսկ այս մեթոդը շատերին կօգնի: Էությունը կայանում է հետևյալում. մի պահ մտածենք, թե առօրյայում ինչ ծախս ենք կատարում, որը կարող ենք և չկատարել: Ենթադրենք՝ դուք ամեն օր մոտակա վաճառակետից կամ սրճարանից սուրճ եք գնում (որպես գնի հիմք ընդունենք միջինացված 300 դրամ): Տարեկան մենք սուրճի համար կծախսենք 109.500 դրամ (ՀՀ նվազագույն աշխատավարձի կրկնակին): Իսկ ի՞նչ ահռելի գումար այն կկազմի 10 տարի անց: Հիմա եկեք պատկերացնենք, որ մեկ տարի խնայել ենք մեր ամեն օրվա սուրճի գումարը, և հավաքված միջոցները, որպես ավանդ, ներդրել ենք ՀՀ առևտրային բանկերից մեկում: Այս գումարը մեզ տարեկան կբերի մոտավորապես 15.000 դրամի եկամուտ (կախված տոկոսադրույքից ): Կարելի է նաև խնայված գումարով կատարել ավելի նպատակային ծախսեր: Խնայելու սկզբունքը հենց սրանում է՝ խնայել, ներդնել և հետագայում վայելել: [b]Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան[/b]

Նմանատիպ նյութեր