Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է
1․Կոտայքի մարզի Բջնի գյուղի մատույցներում գտնվող Ծակ քարը գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
2․Հին հռոմեական խաղերի համար հատկացված մարզադաշտը կարող էր տեղավորվել շուրջ 150000 հանդիսատես։
3․ Բազմաթիվ տեխնոլոգիական և ծրագրավորման ընկերությունների կողմից տարվա 256-րդ օրը նշվում է ծրագրավորողի օրը։
4․Պուերտո Ռիկոյի բնիկ կենդանական աշխարհի կաթնասունները բացառապես չղջիկներ են։
5․Գինեսի ռեկորդների գրքում գրանցված շախմատի ամենամեծ միաժամանակյա խաղաշարի ռեկորդը 604 պարտիա է։
6․Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 մլրդ. մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են միայն Հնդկաստանում և Նեպալում։