Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
ոկտեմբերի 28-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1952 թ. ծնված Գ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 09.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1931 թ. ծնված Լ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: