211652_close_icon
views-count2625 դիտում article-date 20:00 28-10-2016

Լուիս Էնրիկե. Գվարդիոլայի հաղթանակները շատերի նախանձն են առաջացնում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աջակցության խոսքեր է ասել Խոսեպ Գվարդիոլայի հասցեին, որի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» արդեն 6-րդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել: «Գվարդիոլայի հասցեին քննադատության դեպքում ամեն ինչ հեշտ է: Մի անհանգստացեք, նա միանշանակ հաղթանակների կհասնի: Կասկած չկա, որ այս մրցաշրջանում Պեպը տիտղոսներ կնվաճի: Եվ դա կանի նույն խաղաոճով, որը թիմը ցուցադրում էր մեկնարկում: Քննադատները հայտնվում են, քանի որ ավելի վատ բան չկա, քան տեսնել, թե ինչպես է ինչ-որ մեկը անընդհատ հաղթում: Դա շատերի նախանձն է շարժում: Պեպը շարունակում է հաղթել և դա անում է գեղեցիկ ֆուտբոլի շնորհիվ», ասել է Էնրիկեն:

Նմանատիպ նյութեր