211652_close_icon

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

views-count1029 դիտում article-date 19:35 28-10-2016
Հոկտեմբերի 17-23- ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 152 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 122-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 30 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 50 հեռախոսազանգ, որոնցից 42-ին լուծում է տրվել, իսկ 8 -ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր