Փրկարարները վերելակում արգելափակված քաղաքացուն դուրս են բերել
Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 23 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 34-ամյա Ա. Ս.-ին դուրս են բերել վերելակից։