Բելառուս ծանրորդի որակազրկման արդյունքում Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովին: 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի դոպինգ թեստը վերստուգվել է և հայտնաբերվել է մարզիկի կողմից արգելված խթանիչներ օգտագործելու փաստը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2016/10/27/tigranvmartirosyan/748143]Armsport.am[/url]-ը:
Պեկինի օլիմպիական խաղերում Ռիբակովի հետ միասին 85 կգ քաշային կարգում հանդես էր եկել նաև Տիգրան Վ. Մարտիրոսյանը, ով նվաճել էր բրոնզե մեդալ,սակայն այս դեպքից հետո, հայ ծանրորդը պաշտոնապես դառնալու է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: ՄՕԿ-ը Ռիբակովից հետ է պահանջել օլիմպիական խաղերի արծաթե մեդալը և հավաստագիրը: