211652_close_icon
views-count2656 դիտում article-date 20:47 27-10-2016

Ավարտվել է կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կաշառք տալու պատրվակով խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության մի քանի դրվագներ, ներգրավված անձանց ինքնությունը։ Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Գզոգյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով մի շարք քաղաքացիներից՝ նախընտրած վայրում տեղակայված զորամասում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության նշանակելու, որպես զինվորական թոշակառու բնակարանային փոխհատուցման ապահովման հարցը լուծելու, պաշտոնի նշանակելու, քրեական պատասխանատվությունից ազատելու և դատաբժշկական փորձաքննության ցանկալի եզրակացություն ստանալու հարցը լուծելու համար, իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով խարդախությամբ ստացել և հափշտակել է խոշոր չափերի գումարներ: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի. Ա.Գզոգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2- րդ կետով (5 դրվագ) (Խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), Ս.Առաքելյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ), Ս.Տողանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ), Ա.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, Է.Իսախանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, Ե.Իսունցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդության փորձ), Մ.Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր