Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձերը
                        Կառավարության համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը: 
Ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017թթ. ուստարվա վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125.000 ԱՄՆ դոլար: 
Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20 մլն ՀՀ դրամի չափով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

