Մոսկվայում 20 ավիաչվերթ է հետաձգվել
                        Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 20 չվերթ, 10-ը չեղյալ է հայտարարվել։ Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն։
Առցանց ժամանակացույցի համաձայն՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 11, չեղյալ հայտարարվել՝ 6 չվերթ։
«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 9 և չեղյալ հայտարարվել՝ 4 չվերթ։ Իսկ «Վնուկովո» օդանավակայանում բոլոր չվերթները ժամանակին կիրականացվեն։ 
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Մոսկվայում այսօր օդի ջերմաստիճանը կլինի  +2 C։ Սպասվում է թաց ձյուն։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

