Հնարավոր է բացվի նոր ավիաչվերթ` Գյումրի-Մինսկ ուղղությամբ. տեսանյութ
Շիրակի մարզում շուտով կբացվեն հայ-բելառուսական գործարաններ: Առևտրատնտեսական համագործակցության խորացումը եղել է Հայաստանի ու Բելառուսի խորհրդարանների համագործակցության համանախագահների հանդիպման թեմաներից մեկը: Վիկտոր Գումինսկին և Էդուարդ Շարմազանովը համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեցին` սերտացնելու են ոչ միայն միջխորհրդարանական, այլ նաև օդային կապերը: Բելառուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումը` Ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա միայն խաղաղ կարգավորում: Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակին ընդառաջ Բրեստում կբացվի Բելառուսում զոհված հայ զինվորների հուշահամալիր: Ավելի ուշ Բելառուսի խորհրդարանական պատվիրակությանն ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ խորհրդարանական շփումները ամրապնդում են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությւոնները: Գալուստ Սահակյանը բելառուս գործընկերոջը հրավիրել է մասնակցել 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Խորհրդարանների հանձնաժողովները սեպտեմբերի 14-ի առավոտյան կայցելեն Ծիծեռնակաբերդ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33622]Armnewstv.am[/url]