Ռուսաստանում հարբած թոշակառուի պատճառով ավիաչվերթ է տապալվել
Ռուսաստանում հարբած թոշակառուի պատճառով հետաձգվել է Կրասնոյարսկ-Բանգկոկ չվերթը: Կինը ինքնաթիռում «դեբոշ» է սարքել: 62-ամյա թոշակառուն իրեն ոչ ադեկվատ է պահել, վիճել բորտուղեկցորդուհիների հետ, անպարկեշտ արտահայտություններ արել, գոռգռացել:
Օդաչուները թռիչքից րոպեներ անց ետ են դարձել Կրասնոյարսկ: Վայրէջքից հետո կնոջը դիմավորել են ոստիկանները: Նրան խուլիգանության համար տուգանք է սպասվում:
Մոտ երկու ժամ հետո Կրասնոյարսկ-Բանգկոկ չվերթը կայացել է: