ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ավելի քան 1600 ավիաչվերթ է հետաձգվել
                        ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում  ձնաբքի պատճառով մի շարք ամերիկյան  ավիաընկերություններ հետաձգել են ավելի քան 1600 չվերթ: Ձնաբքից ամենից շատ տուժել են Նյու-Յորքի և Ֆիլադելֆիայի օդանավակայանները: 
Նշենք, որ Նյու-Յորքի իշխանությունները բնակչությանը զգուշացրել էին սպասվող եղանակի մասին և կոչ էին արել  սեփական երթևեկության միջոցներով դուրս չգալ քաղաք: 
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 5-րդ անգամ է ձնաբուք լինում: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ նման եղանակը կպահպանվի  մինչև երեքշաբթի: 
Ձնաբուքը մի շարք նահանգներում թողել է նաև իր բացասական հետևանքները. Տեխաս նահանգում ավելի քան 40 մեքենա է բախվել իրար, Միսսուրի նահանգում՝ 30: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

