Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 26.10.2016թ.՝ ժամը 17-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Ավետիքի Այվազյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։
Կատարվում է նախաքննություն:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]