2448 դիտում
16:25 26-10-2016
Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար. Է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին:
Հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձեւավորված կառավարության գործունեությամբ եւ առաջիկա քայլերով:
Էդուարդ Շարմազանովը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո ստեղծված իրավիճակը? նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր իրադարձություն են լինելու մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում:
Խոսելով կառավարության գործունեության մասին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է նոր կառավարության` բարեփոխումներին միտված ռազմավարությունը, որը բխում է ՀՀ Նախագահի ծրագրային հիմնադրույթներից:
«ՀՀ կառավարության գերակայություններից է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Ավելին? մաքսային եւ հարկային ոլորտներում նախատեսվող լրջագույն քայլերը միտված են լինելու այդ խնդրի հաղթահարմանը: Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Օլեքսանդր Պավլյուկը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ եւ առաջիկայում կքննարկվեն փոխգործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
765 դիտում
23:42 02-02-2023
«Մենք ունենք կամք աշխատելու, բայց դրա համար պետք է արձակեք մեր կապած ձեռքերը». ԳԱԱ նախագահը ԿԳՄՍ նախարարին
Այս բաժնից
1552 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ