211652_close_icon
views-count22196 դիտում article-date 10:36 26-10-2016

Ավտովթար Երևանում. հայտնի գրող Սերո Խանզադյանի որդին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 67 հասցեի դիմաց բախվել են Խաղաղ Դոնի 9-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Քոչար Խալաթյանի վարած Nissan մակնիշի 35 CO 826 համարանիշի, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 35 շենքի բնակիչ, 41-ամյա Վարազդատ Մովսիսյանի վարած Toyota մակնիշի 34 ԼC 107 համարանիշի և Երևան քաղաքի Նորքի փողոցի 34Ա տան բնակիչ, 59-ամյա Արշակ Խանզադյանի վարած Վազ 21703 մակինիշի 98 ՈP 999 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Խանզադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Խանզադյանը հայտնի գրող Սերո Խանզադյանի որդին է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր