4382 դիտում
16:26 25-10-2016
Թուրքիան պատրաստ է ցամաքային գործողություններ սկսել Իրաքում. Թուրքիայի ԱԳՆ
Անկարան չի բացառում Իրաքում ցամաքային օպերացիաներ սկսելու հավանականությունը։ Այդ մասին այսօր թուրքական kanal24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն։
«Եթե Իրաքում իրավիճակի հետ կապված իրադարձությունները սպառնան անվտանգությանն ու կայունությանը, ապա մենք կօգտագործենք մեր պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր իրավունքները, բոլոր հնարավորությունները, ներառյալ՝ ցամաքային օպերացիայի անցկացումը։ Դրա նպատակը կարող է լինել Քրդակաբ աշխատավորական կուսակցությունը և «Իսլամական պետությունը»-ը»,-ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ ԻՊ-ի «մայրաքաղաք» Մոսուլի ազատագրման օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ից։ Գործողությոններին ներգրավված են ինչպես իրաքյան բանակը, այնպես էլ քրդական փեշմերգի զինյալները, տեղի ապստամբները և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ռազմաօդային ուժերը։
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
14:07 24-08-2016
Թուրքիան ցամաքային գործողություններ է սկսել Սիրիայում
921 դիտում
10:17 28-10-2015
ԱՄՆ-ն հերքել է Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին լուրերը
2285 դիտում
11:47 05-11-2015
Թուրքական բանակը պատրաստվում է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում
Այս բաժնից
727 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
577 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին