211652_close_icon

Թուրքական բանակը պատրաստվում է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում

views-count2567 դիտում article-date 11:47 05-11-2015
Առաջիկա օրերին Թուրքիայի զինված ուժերը ցամաքային գործողություններ կսկսեն Սիրիայում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Հաղորդվում է, որ գործողությունները տարվելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը թուրքական իշխանությունները դրել են ԻՊ-ի վրա: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 102, վիրավորվել՝ 240 մարդ: Վերջիններս մասնակցում էին խաղաղ ակցիայի, երբ հնչել են պայթյունները:

Նմանատիպ նյութեր