Թուրքիան ցամաքային գործողություններ է սկսել Սիրիայում
Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում՝ Ջերաբլուս քաղաքը ԻՊ-ի զինյալներից ազատագրելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, գործողություններին ներգրավված են ականանետային, ավիացիոն ու ցամաքային ուժեր, որոնց օժանդակում են ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը։
Ռազմական հրամանատարության պլանի համաձայն՝ նպատակը միգրանտների նոր հոսքի կասեցումն է, բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելը և շրջանը ահաբեկչական տարրերից մաքրելը։
Ջերաբլուսը գտնվում է թուրք-սիրիական սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա։ 2012 թվականի հուլիսի 20-ին այն սկսել է վերահսկել սիրիական ընդդիմությունը, իսկ 2013 թ-ի սկզբին ԻՊ գրոհայինները զավթեցին քաղաքը։