211652_close_icon
views-count918 դիտում article-date 19:41 09-11-2015

Այս տարի մայրաքաղաքում տեղադրվել է «Երևան» ձուլվածքով 550 նստարան

2012 թվականից մայրաքաղաքում տեղադրվում են «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարաններ: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 2350 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, ինչի մասին հաճախ նշում են նաև երևանցիները: Միայն 2015 թվականին «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 550-ով: Ըստ անհրաժեշտության պարբերաբար նորոգվում և թարմացվում են նաև նախկինում տեղադրված նստարանները:

Նմանատիպ նյութեր