2022 դիտում
20:16 24-10-2016
Նախարար Վ. Մարտիրոսյանը հանդիպեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գ. Սագանելիձեին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 24-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։
Ողջունելով դեսպանին՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային համագործակցություն է ձևավորված բոլոր ոլորտներում: Նա համոզմունք հայտնեց, որ հատկապես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետագա աշխատանքները ևս կլինեն նույնքան արդյունավետ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Գ. Սագանելիձեն ընդգծեց, որ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված կարևորագույն ոլորտներից մեկը տրանսպորտն է, և հույս հայտնեց, որ առաջիկայում երկու երկրների միջև համագործակցությունն այդ ոլորտում էլ ավելի կընդլայնվի։
Անդրադառնալով Հայաստանում ծավալվող ճանապարհաշինական ծրագրերին՝ նախարար Վ. Մարտիրոսյանը առանձնացրեց Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, ապա անդրադարձավ ՏՏ ոլորտում իրականացվող աշխատանքներին: Նա նշեց, որ այդ ոլորտում Վրաստանի հետ ակտիվ համագործակցությունն արդեն իսկ առկա է։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին և ուղևորափոխադրումներին վերաբերող մի շարք խնդիրների։ Քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2195 դիտում
19:06 18-03-2021
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին
Այս բաժնից
511 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1015 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ