211652_close_icon

Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ

views-count16650 դիտում article-date 18:42 24-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև: Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ է: Մարալիկի, Գորիսի, Դիլիջանի, Լոռու, Սևանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գորիսի, Կապանի, Մեղրու ավտոճանապարհներին թույլ մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր