211652_close_icon
views-count3071 դիտում article-date 19:50 24-10-2016

Վարչապետն ընդունել է METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորևին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևին: Վարչապետը կարևորել է METRO AG-ի և հայաստանյան արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների միջև համագործակցությունը և հետագա զարգացումը: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ METRO AG-ն կկարողանա Հայաստանի արտադրողների թվում գտնել վստահելի գործընկերներ՝ երկարաժամկետ փոխգործակցության հեռանկարով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առկա է հայկական գյուղմթերքների, վերամշակված արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններ ոչ միայն եվրասիական, այլ նաև այլ շուկաներ: Նշելով, որ հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի զարգացմամբ՝ Ալեքսեյ Գրիգորևն ընդգծել է, որ դրա համար տեսնում է լավ հնարավորություններ: METRO AG-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ քննարկումների արդյունքում կկարողանան գտնել փոխգործակցության եզրեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայաստանում METRO AG ընկերության ներկայացուցչության ստեղծման հնարավորությանը:

Նմանատիպ նյութեր