Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ. Վլադիմիր Սոլովյովը՝ Արցախ այցելելու մասին .
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է իր այցելությունն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Twitter-ի իր միկրոբլոգի հետրորդներից մեկի հարցին, թե արդյոք նա ներողությո՞ւն է խնդրել Արցախի Հանրապետություն այցելելու համար, Սոլովյովը պատասխանել է. «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ։ Շատ անգամ եմ այցելել և դիրքորոշումս փոխել չեմ պատրաստվում։ Այն լավ հայտնի է։ Խնդիրը ռազմական լուծում չունի»։