Կրեմլի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահները քննարկել են գազի ոլորտում առկա տարաձայնությունները և փոխգործակցությանն առնչվող հարցեր: Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Դոնբասի իրավիճակը:
«Հաստատվել է նաև Ուկրաինայի հյուսիս-արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև հրադադարաի ռեժիմի պահպանումը»,-ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ: