Մերձմոսկվայում ուզբեկ միգրանտը վտանգելով սեփական կյանքը՝ փրկել է գնացքի գծերին հայտնված հեծանվորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է ուզբեկ միգրանտը փրկում անուշադիր հեծանվորդին:
Հեծանվորդը փորձում է անցնել գնացքի գծերի վրայով, սակայն այդ պահին թափվում են հեծանվի վրա գտնվող իրերը: Նա չնկատելով, որ հետևից իրեն է մոտենում արագընթաց գնացքը՝ սկսում է հավաքել իրերը:
Այդ պահին դեպի հեծանվորդ է վազում գծերի վրա աշխատողներից մեկը և նրա վրա թռնելով` դուրս շպրտում գծերից՝ փրկելով վերջինիս կյանքը:
Ներկայացնում ենք տեսանյութը: