Այրվել է մոտ 400 հակ անասնակեր
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի Սայաթ-Նովայի փողոցում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.00-ին, մարվել` 04.53-ին: Այրվել է անասնակեր` մոտ 400 հակ: