211652_close_icon

Խաղաղության ժամանակն է եկել։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ. Ջեյմս Ուորլիք

views-count5547 դիտում article-date 19:08 22-10-2016
«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Բաքվում տեղի ունեցած ասուլիսում հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին»: Համանախագահներն աջակցում են նման երկխոսության զարգացմանը, հավելել է ՄԽ ամերիկացի համանախագահը։ «Խաղաղության ժամանակն է եկել։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Դուք և ձեր երեխաներն արժանի եք հակամարտության խաղաղ կարգավորման։ Ես գիտեմ, որ այդ օրը կգա։ Մենք ցանկանում ենք դրան հասնել բանակցությունների ճանապարհով»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

Նմանատիպ նյութեր