Ավստրալական Քվինսլենդ քաղաքի ավտոճանապարհին մեքենաներից մեկի տեսախցիկը արձանագրել էր, թե ինչպես է կին հետիոտնը հրաշքով խուսափում վրաերթից:
Բանն այն է, որ վերջինս փողոցն անցնում է առանց ձախ նայելու, սակայն այդ պահին մեծ արագությամբ մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի նրան:
Անցումում կանգնած մեկ այլ մեքենա ազդանշան է տալիս կնոջը, որից կինը մի պահ կանգ է առնում, ինչն էլ փրկում է նրա կյանքը:
Ներկայացնում ենք տեսանյութը: