211652_close_icon

Western Congress հյուրանոցում տեղի ունեցավ Հայ կրթական հիմնարկության կողմից 201 ուսանողի կրթաթոշակների հավաստագրերի հանձնման միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count22844 դիտում article-date 21:27 20-10-2016
Այսօր՝ հոտկտեմբերի 20-ին, Western Congress հյուրանոցում տեղի ունեցավ Հայ կրթական հիմնարկության կողմից 201 ուսանողի կրթաթոշակների հավաստագրերի հանձնման միջոցառումը։ Հայ կրթական հիմնարկությունը տարիներ շարունակ կրթաթոշակային ծրագրի միջոցով ֆինանսավորել է ՀՀ տարբեր համալսարաններում, Արցախում և Ջավախքում տարբեր մասնագիտություններով ուսուցում ստացող հայ ուսանողներին` տրամադրելով կրթաթոշակ ուսման ամբողջական վճարի տեսքով:  Ամեն տարի հոկտեմբերին բարերարները ժամանում են Հայաստան: Նշված ժամանակահատվածում նրանք հանդիպում են ՀԿՀ-ի կողմից հովանավորվող ուսանողներին, քննարկում հետագա ծրագրերը և հանձնում հավաստագրեր: Այս տարի 1100 ուսանողի դիմումներից ընտրվել են 124 նոր ուսանող և շարունակական բարձր առաջադիմության արդյունքում իրենց ուսումը շարունակեցին արդեն իսկ համակարգում գտնվող 54 ուսանող։ Հայ Կրթական Հիմնարկությունը այս տարի 23 սիրիահայ ուսանողի ևս տրամադրել է կրթաթոշակ՝ ուսման վարձի չափով։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+

Նմանատիպ նյութեր