Տեղի կունենա ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման արարողությունը
Հոկտեմբերի 9-ին` ժամը 13:00-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում տեղի կունենա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների: Հաղթողները 1 ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25 000-ական դրամ կրթաթոշակ:
Կրթաթոշակներն ուսանողներին կհանձնեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: