2476 դիտում
17:57 08-11-2016
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել միջազգային ուսուցման մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «ՏՄԿՈՒ ոլորտում վարպետաց դասընթացներ» թեմայով առաջնորդության միջազգային ուսուցման մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՏՄԿՈՒ հաստատությունների, ոլորտի գործընկեր և շահագրգիռ կողմերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մշտական ներկայացուցիչ Նադիա Լիխտենբերգերը և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն:
Շնորհավորելով հավաստագրերի արժանացած հինգ մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացումը շատ կարևոր է Հայաստանում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի, հատկապես, գերմանացի գործընկերներին, որովհետև նրանց փորձը լավագույններից մեկն է Եվրոպայում: Գերմանական կրթական ներկայությունը Հայաստանի միջին մասնագիտական ծրագրերում այս տարիների ընթացքում ունեցել է շատ կարևոր նշանակություն: Պատահական չէ, որ միջին մասնագիտական կրթության ուղղությամբ ԵՄ-ի հետ մեր գործընկերության շրջանակում գերմանական ձեռագիրը բավականին զգալի է և հստակ: «ՏՄԿՈՒ ոլորտում վարպետաց դասընթացներ» թեմայով առաջնորդության միջազգային ուսուցման ծրագրի շրջանակում պահպանվել է այն հիմնական ուղղվածությունը, որը տարիներ շարունակ կառավարության համար գերակա է, երբ փորձ է արվում աշխատաշուկայի պահանջներին համարժեք միջին մասնագիտական կրթական համակարգ ստեղծել, որի լավագույն արդյունքը վերապատրաստված մասնագետներն են:
Ներկայումս անհրաժեշտ է հատկապես երկու ուղղությամբ արմատական փոփոխություն կատարել՚ գյուղատնտեսական և բժշկական, որի շրջանակում քոլեջների մի հսկայական ցանց պետք է մոտեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այս իմաստով վերոնշյալ ծրագրում առկա տարրերը պետք է հնարավորինս օգտագործել միջին մասնագիտական հաստատություններում: Բացի այդ, անհրաժեշտ է նաև ՄԿՈՒԶԱԿ-ի ձևաչափերը հարմարացնել նոր պայմաններին: Առհասարակ, միջին մասնագիտական կրթական հատվածում առկա է երկու կարևոր խնդիր` կրթության զարգացման տասնամյա ծրագրում ոլորտը ներկայացնել
համապատասխան ձևաչափով, և երկրորդ` ոլորտում հնարավորինս շատ ներառել նման ծրագրեր:
Այսինքն, պետք է լինեն գործնական ծրագրեր, վերապատրաստումներ, մասնագիտությունների ներդնում, չափելի և կշռելի արդյունք»,-մասնավորապես նշել է նախարարը:
Միջոցառման ընթացքում հավաստագրերի են արժանացել` Իրմա Վարդանյանը /Երևանի պետական հումանիտար քոլեջ/, Զարուհի Արևշատյանը /Երևանի պետական հումանիտար քոլեջ/, Կարինե Ավետիսյանը /Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/, Նելլի Պողոսյանը /Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ/ և Գոհար Սոխիկյանը /ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական
գործակալություն/:
Նմանատիպ նյութեր
904 դիտում
18:59 15-03-2024
Տեղի է ունեցել երիտասարդ կամավորների հավաստագրերի հանձնման արարողություն
Այս բաժնից
565 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1153 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով
568 դիտում
11:48 15-11-2024
ՄԻՊ-ը փոխում է շենքը՝ տեղափոխվում է Մոսկովյան 5 հասցե