211652_close_icon

Տեսամոնտաժի հանճարի հերթական գլուխգործոցը. տեսանյութ

views-count3884 դիտում article-date 17:50 13-02-2015
Տեսամոնտաժի 24-ամյա հանճարը կարող է իր անհավանական հնարքներով զարմացնել անգամ ամենաանտարբերներին։ Սակայն հնարքները ոչ թե իրական են, այլ համակարգչային մոնտաժի արդյունք, իսկ Զաք Քինգը դրա լավագույն վարպետներից է։ YouTube-ի աստղը հայտնի է իր կարճ տևողությամբ տեսահոլովակներով, որոնք անմիջապես հիթեր են դառնում։ Նշենք, որ 2010 թվականին նա հաղթող ճանաչվեց Hewlett-Packard ընկերության կողմից կազմակերպված մրցույթում և որպես մրցանակ՝ մասնակցեց Լոնդոնի կինոփառատոնին։ Իսկ 2013 թվականին արժանացավ YouTube-ի NextUp Creators մրցույթի հաղթողի կոչմանը։ Ներկայացնում ենք տեսամոնտաժի վարպետի հերթական գլուխգործոցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր