Տեսամոնտաժի հանճարի` 2015 թ-ի լավագույն աշխատանքները` մեկ տեսանյութում
Տեսամոնտաժի 24-ամյա հանճարը կարող է իր անհավանական հնարքներով զարմացնել անգամ ամենաանտարբերներին։ Սակայն հնարքները ոչ թե իրական են, այլ համակարգչային մոնտաժի արդյունք, իսկ Զաք Քինգը դրա լավագույն վարպետներից է։
YouTube-ի աստղը հայտնի է իր կարճ տևողությամբ տեսահոլովակներով, որոնք անմիջապես հիթեր են դառնում։
Նշենք, որ 2010 թվականին նա հաղթող ճանաչվեց Hewlett-Packard ընկերության կողմից կազմակերպված մրցույթում և որպես մրցանակ՝ մասնակցեց Լոնդոնի կինոփառատոնին։ Իսկ 2013 թվականին արժանացավ YouTube-ի NextUp Creators մրցույթի հաղթողի կոչմանը։
Ներկայացնում ենք տեսամոնտաժի վարպետի` 2015 թ-ի ամենաուշագրավ դրվագները` մեկ տեսանյութում: