211652_close_icon
views-count3718 դիտում article-date 11:12 20-10-2016

Հակառակորդը շփման գծում կիրառել է ԴՇԿ խոշոր տրամաչափի գնդացիր և «ԻՍՏԻԳԼԱԼ» հեռահար դիպուկահար հրացան

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (45 կրակոց) և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի հեռահառ դիպուկահար հրացան (103 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր