211652_close_icon
views-count6434 դիտում article-date 12:05 01-10-2016

Հակառակորդը շփման գծի հյուսիսային ուղղությամբ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր է կիրառել. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր