211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1298 դիտում article-date 23:00 19-10-2016
Հոկտեմբերի 19-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում նկատվել է պիտբուլ ցեղատեսակի շուն, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը հանձնել են «Դինգո» կենդանիների պաշտպանության կենտրոնի աշխատակցի խնամքին: *** Հոկտեմբերի 19-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցի տներից մեկի բակում ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա. ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառի ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր