Կյանքն ապրիլից հետո.Արման Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սկզբում չէր հասկացել, որ ոտքի թաթը պոկվել էր: Փորձել էր կանգնել, բայց չէր կարողացել: Սողալով մոտեցել էր ծառայակիցներին, բայց ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չուներ, սկսել էր լիցքավորել զենքերն ու փոխանցել ընկերներին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արման Ավետիսյանը չի մոռանում այդ օրերի սարսափելի տեսարաններն ու իրեն երկրորդ կյանք տված բժիշկներին: Ժամկետային զինծառայողը վիրավորվել էր դասակի վիրավոր հրամանատարին օգնելիս: Անկոտրում կամքով երիտասարդն այսօր լիարժեք կյանքով է ապրում եւ կրկնում` հակառակորդը պատասխան է տալու:
Աղբյուրը` ԱՅՍՕՐ PANARMENIAN NEWS - ATV