211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

views-count3367 դիտում article-date 14:28 19-10-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նմանատիպ նյութեր