2505 դիտում
17:57 18-10-2016
Առաջին անգամ Երևանում մեկնարկեց Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 18-ին առաջին անգամ Երևանում մեկնարկեց Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ,OIE) տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են 39 երկրներից ներկայացուցիչներ։
Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Բացման խոսքով հանդես եկան ԿԱՀԿ-ի (OIE) Արևելյան Եվրոպայի միջազգային հակահամաճարակային բյուրոյի ներկայացուցչության ղեկավար Կազիմիրաս Լուկաուսկասը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական
ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ կարևորելով միջոցառման նշանակությունը
թե Հայաստանի, թե մասնակից երկրների համակարգողների համար։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայաության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ աշխատաժողովի նպատակը ազգային համակարգողների որակավորման բարձրացումն է, հատկապես՝
կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական համակարգով («WAHIS») աշխատելու հմտությունների ձեռքբերումը։ «WAHIS» համակարգի երկու հիմնական բաղադրատարրերի՝ արագ ահազանգման և մոնիթորինգային
համակարգերի, նպատակն է հսկողության տակ պահել անդամ երկրների անասնահամաճարակային իրավիճակը՝ հիմնված
ներկայացվող հաշվետվությունների և համապատասխան մոնիթորինգի վրա։
ԿԱՀԿ-ի (OIE) Արևելյան Եվրոպայի միջազգային հակահամաճարակային բյուրոյի ներկայացուցչության ղեկավար Կազիմիրաս Լուկաուսկասն անդրադարձավ միջազգային հանրության համար ԿԱՀԿ-ի դերի կարևորությանը՝ առանձնացնելով միմյանց հետ սերտորեն փոխկապակցված երկու հիմնական նպատակները՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը և կենդանիների առողջության պահպանման խնդիրը։
Լուկաուսկասը հավելեց, որ 2016 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է 2016-2020 թթ․ համար նախատեսված ԿԱՀԿ-ի (OIE) 6-րդ ռազմավարական ծրագիրը, որին մասնակցում են 180 երկրների ներկայացուցիչներ: Նա հույս հայտնեց, որ այս աշխատաժողովը ևս մեծ դեր կունենա ԿԱՀԿ-ի ռազմավարական ծրագրի իրականացման և ընդհանուր զարգացման գործում։ Այս կառույցի համար առաջնային է անդամ երկրների թափանցիկ, համատեղ աշխատանքը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը, գիտական առաջատար նվաճումների նպատակային օգտագործումը և ռիսկերի արդյունավետ կառավարումը։
ԿԱՀԿ-ի կողմից ըստ արժանվույն գնահատվեց նաև Ծառայության անասնաբուժության տեսչության պետի արդեն նախկին տեղեկալ Էդուարդ Ստեփանյանը: Անասնաբուժության ոլորտում մեծ ավանդի, նվիրումի և արդյունավետ համագործակցության համար նրան ԿԱՀԿ-ի կողմից շնորհվեց հատուկ շնորհակալագիր։
Աշխատաժողովի ավարտին՝ հոկտեմբերի 20-ին, ԿԱՀԿ երկրների համակարգողներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3101 դիտում
16:43 02-10-2018
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագետները կգնահատեն Հայաստանի անասնաբուժության ոլորտը