1055 դիտում
15:18 23-05-2017
ՀՀ պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի աշխատանքներին
2017 թվականի մայիսի 21-26-ը Փարիզում տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ: Քննարկվում են կենդանիների առողջությանն առնչվող և համընդհանուր նշանակություն ունեցող հիմնահարցեր:
Համաշխարհային գագաթաժողովի 85-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Գագաթաժողովի շրջանակներում ծրագրված է քննարկել կենդանիների հիվանդությունների հսկման մեթոդների մի շարք միջկառավարական ստանդարտներ՝ ուղղված մարդկանց համար վարակիչ հիվանդությունների վերահսկմանը, կենդանիների ու կենդանական ծագման մթերքի միջազգային առևտրի անվտանգության ապահովմանը, կներկայացվի նաև 2016-2020 թվականների ռազմավարական վեցերորդ ծրագրի իրականացման ընթացքը:
Որպես կարևոր ուղղություն, օրակարգում է հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության խնդիրը՝ «Մեկ առողջություն» նախաձեռնության շրջանակներում գործողությունների ծրագրով: Քննարկվելու են նաև կենդանիների առողջության ապահովման ոլորտում հասարակություն-մասնավոր համագործակցության հնարավորությունները և ակնկալվող արդյունքները:
Հայկական պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է ունենալու մի շարք պետությունների գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:
[b]Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության մասին
[/b]
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE) աշխարհի հնագույն և ազդեցիկ միջազգային կազմակերպություններից է: Այն ստեղծվել է 1924 թվականի հունվարի 25-ին Փարիզում: 1997 թվականի դեկտեմբերի 12-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է ԿԱՀԿ-ի լիիրավ անդամ: Ներկայումս այդ հեղինակավոր կազմակերպությանն անդամակցում են 180 երկրներ:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է անմիջապես կամ պարբերաբար, WAHID տեղեկատվական համակարգի միջոցով, տեղեկատվություն ներկայացնել տվյալ երկրում արձանագրված կենդանիների հիվանդությունների վերաբերյալ:
2015-ից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետն է:
Նմանատիպ նյութեր
934 դիտում
14:03 25-05-2024
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2083 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար