slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Քննարկվել են հայ-իրանական համագործակցության հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում
211652_close_icon

Քննարկվել են հայ-իրանական համագործակցության հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում

views-count6700 դիտում article-date 16:06 18-10-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կընդլայնվեն: «Հայաստանի համար Իրանը հանդես է գալիս որպես տարածաշրջանում կարևոր նշանակություն ունեցող երկիր, որի հետ գյուղատնտեսության ոլորտում կարելի է իրականացնել փոխշահավետ ծրագրեր, և չնայած այսօր իսկ մեր երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են, սակայն հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններն ավելի սերտացնելու ուղղությամբ», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը նաև հավելել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել իրանական կողմի ներկայացրած յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, և այդ ուղղությամբ երկու երկրների միջև կապերը խթանելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ: Նա նշել է, որ Իրանի բնակլիմայական պայմանները նպաստավոր նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում փոխգործակցության համար, մասնավորապես, սերմնաբուծության, անասնաբուծության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության, վերամշակման և ձկնաբուծության ճյուղերում` առանձնահատուկ կարևորելով ծովախեցգետնի արտադրությունը: Միաժամանակ Իրանի դեսպանն ընդգծել է, որ վերոնշյալ ուղղություններով հաջող և արդյունավետ համագործակցության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը հնարավոր կլինի նաև արտահանել : Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով դեսպանն առաջարկել է կազմակերպել գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսներ` երկու երկրների գործարարների մասնակցությամբ: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հրավիրել է նախարար Իգնատի Առաքելյանին այցելել Իրան` երկրի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հավաստիացրել է հյուրին, որ մանրամասն կուսումնասիրի հնչեցված առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել միջոցներ ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր