Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև Մարտունու ԲԿ-ի՝ կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող բաժանմունքը․ ԱՆ խոսնակ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:
Ընդհանուր առմամբ 67 պացիենտ 3 հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը:
Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):
Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
‼️Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում...
Posted by Alina Nikoghosyan on 2020 թ. օգոստոսի 31, երկուշաբթի