211652_close_icon
views-count2782 դիտում article-date 22:10 17-10-2016

Էլեկտրոնային աճուրդները՝ պետական գույքի կառավարման օրակարգում

Կառավարության՝ հոկտեմբերի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ի թիվս այլ հանձնարարականների, անդրադարձել էր նաև պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, վստահեցրել, որ դրանց որակի և արդյունավետության բարելավման խնդիրը գործադիրի համար գերակայություն է, ինչի հետ կապված հանձնարարականներ են տրվել գերատեսչություններին: Պետական գույքի կառավարման վարչությունում այսօր հրավիրված հերթական խորհրդակցությանը ներկայացվել են կառավարության ղեկավարի հանձնարարականների կատարման ընթացքը, նոր առաջարկություններն ու մոտեցումները: «Վարչություն դիմող քաղաքացին պետք է իր բարձրացրած հարցերի պատասխանն ու լուծումը հնարավորինս արագ ստանա, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն, որ մարդը կարողանա իր խնդիրների լուծմանը հետամուտ լինել տնից, ընդհուպ մինչև էլեկտրոնային աճուրդների մասնակցելը». Ա. Սահակյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին վերանայել մշակված հայեցակարգն ու այն ներկայացնել կառավարություն: Վերջին տարիներին Վարչության պաշտոնական կայքի միջոցով հաջողությամբ կիրառվում է էլեկտրոնային հետադարձ կապը, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով և նույնկերպ հետևել դրանց ընթացքին: Վարչության պետն անդրադարձել է նաև միասնական պահառության վայրում, ավտոմեքենաներից բացի, մնացած օտարվող շարժական գույքը ևս աստիճանաբար կենտրոնացնելու հարցին, այն նպատակով, որ քաղաքացիները տեղում կարողանան ծանոթանալ դրանց վիճակին և ցանկության դեպքում մասնակցել աճուրդներին: Պետական գույքի կառավարման վարչությունը մի շարք ծառայություններ է մատուցում բնակչությանն ու իրավաբանական անձանց, որոնց շարքում արդիական է նաև հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումը: Վերջին տարիներին անհամեմատ արագացված ու հեշտացված այս գործընթացը Վարչության պետի ամենօրյա հսկողության տակ է, ինչի վերաբերյալ այսօր ևս նոր հանձնարարականներ են տրվել: Մասնավորապես, աշխատակիցներին առաջարկվել է մեծացնել նախաձեռնողականությունն ու լրացուցիչ իրազեկումը, որպեսզի հանրակացարաններում ապրող մեր քաղաքացիները շահագրգռված լինեն օր առաջ դիմել և սեփականատեր դառնալ: «Չպետք է նստեք ու սպասեք, թե երբ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող այդ մարդիկ իրենք կդիմեն ձեզ, որպեսզի նոր զբաղվեք իրենց խնդրով: Պետք է ինքներդ գնաք նրանց մոտ, օգնեք, որ սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկանքները և փաստաթղթերը հավաքեն, որոնց թիվը, ճիշտ է, նվազագույնի է հասցվել, սակայն, մարդիկ, այնուամենայնիվ, դժվարությամբ են ձեռք բերում դրանք». ասել է Արման Սահակյանը: Վարչության պետը հանձնարարել է նաև Մասնավորեցման ծրագրում երկար տարիներ մնացած ընկերությունների առաջխաղացման և փաթեթային եղանակով դրանց սեփականաշնորհման վերաբերյալ առաջարկություններն ամբողջացնել` ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար: [b]ՀՀ ԿԱ պետական գուքի կառավարման վարչութուն[/b]

Նմանատիպ նյութեր