Հանս Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի վերադար՞ձը. խելոք խաղացողը պետք է մի քիչ մտածի
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձը ակումբ: Հիշեցնենք, որ ամռանը հայ ֆուտբոլիստը 26 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: ԱՊԼ-ի մրցաշրջանի մեկնարկից ի վեր Մխիթարյանը մանկունյանցիների կազմում ընդամենը մեկ է անգամ է ընդգրկվել մեկնարկային կազմում:
«Մխիթարյանի վերադարձը հնարավոր չէ: Ցանկացած խելոք խաղացող պետք է մի քիչ մտածի, երբ տեղափոխվում է նոր միջավայր, նոր իրողություններ:
Երբ դու խաղում ես այնպիսի պայմաններում, որոնք քո համար են աշխատում, ինչպես դա Դորտմունդում էր, ապա շատ տարօրինակ է հրաժարվել դրանցից, նրանից, ինչ դու ժամանակի ընթացքում ստեղծել ես:
Մխիթարյանի դեպքում դա հենց իր որոշումն էր: Հնարավոր է, այդ հարցում նրան օգնեց Ռայոլան: Մինոն խելոք մարդ է, բայց` անհոգի», ասել է Վատցկեն: