Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Նշվում է, որ տրանսֆերը արժեցել է մոտ 42 մլն եվրո:
«Պետք է խոստովանել, որ մենք չէինք սպասում, որ Մխիթարյանի համար նման առաջարկ կստանայինք: Չէ՞ որր նա մեկ տար անց ազատ գործակալի կարգավիճակ կստանար:
Երբ ես զրուցեցի նրա հետ, իմ մոտ սխալ պատկերացում եղավ նրա ծրագրերի վերաբերյալ: Ես մտածում էի, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»:
Հենրիխի տեղափոխությունը այլ ակումբ ես բացառում էի: Բայց դա սխալ եզրակացություն էր», ասել է Վատցկեն: