Հանս-Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի վաճառքում էական դեր խաղացին ստրատեգիական և տնտեսական բաղադրիչները
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է, թե ինչ պատկերացումներով է առաջնորդվել ակումբը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելիս:
«Հասկանալի է, որ մարզիչը գոհ չէր: Բայց մարզիչը գնահատում է միայն մարզական բաղադրիչը: Այդ տեսանկյունից նման խաղացողին հենց այնպես չեն վաճառում:
Նշանակում է, որ այստեղ ավելի էական դեր են ունեցել ռազմավարական և տնտեսական կողմերը:
Շնորհակալ եմ Տոմաս Տուխելին, որ նա մեր հետ համաձայն էր: Վերջին շրջանում ես նրանից մարզական առումով նոր տպավորություններ եմ ստացել և ոչ միայն ես», ասել է Վատցկեն: